Կրեմլում շփոթել են երկու հայտնի հայերին
Advertisement 1000 x 90

Կրեմլում շփոթել են երկու հայտնի հայերին

ՌԴ նախագահի վարչակազմը շփոթել է երկու հայտնի հայերի հեռախոսահամարները՝ Ռուսաստանի ֆուտբոլի միության (ՌԴ) առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանի փոխարեն զանգահարելով Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին:

«Զանգահարում է իմ բջջային հեռախոսը: Կանացի ձայն.
– Բարի օր, Սիմոնյա՞նն է:
– Այո:
– Սա նախագահի վարչակազմն է: Միացնում եմ:
Սեղմում են կոճակը և միացնում: Տղամարդու ձայն:
– Ողջու՛յն, Նիկիտա Պալիչ, թանկագին», – Twitter-ում պատմել է Մարգարիտա Սիմոնյանը Կրեմլից ստացված անսպասելի զանգի մասին:

news.am