Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Արշավիր Ղարամյանի հրապարակումը.
Հարգելիներս.
Գեներալ Միքայել Արզումանյանի անունը վերջին օրերին հայտնվել է տարբեր շահարկումների ու քննադատությունների թիրախում:
Մի կողմ թողնելով խնդրի քաղաքական ենթատեքստը, ուզում եմ բոլորիդ խնդրել, որ ամեն դեպքում հարգեք մարդու անցած ճանապարհը:
Այո, իհարկե, զինվորականի պարտքը Հայրենիքի պաշտպանությունն է՝ անկախ երկրի ներսում քաղաքական իրադարձությունների պաստառից ու զարգացումներից:
Հավատացած եմ, որ Միքայել Արզումանյանը նույնպես այս կարգախոսով է առաջնորդվում և որպես նրա մարտական ընկեր, հավաստիացնում եմ բոլորիդ, որ ամենայն հավանականությամբ իր անմիջական ու անկեղծ բնավորության պատճառով է հրամանատարը հայտնվել քաղաքական խարդավանքների մեջ ՝ այսպիսով թույլ տալով որոշ խմբավորումների ու անհատների անհարկի շահարկել իր անունը ու ստվեր գցել իր կենսագրության ու հեղինակության վրա :
Հորդորում եմ ՝ հարգել Միքայել Արզումանյանի անցած մարտական ուղին և նրա ավանդը Հայրենիքի պաշտպանության գործում ու զերծ մնալ անհարիր մեկնաբանություններից :
Շնորհակալություն՝ ըմբնումով մոտենալու համար: