Չծիծաղեք, բայց այս ամառվա մեջ երկու օր Կենտրոնում գտնվող մեր ինստիտուտի իմ սենյակում շոգից այնպես վատացա, որ մի կերպ ինձ ավտոմեքենաս գցեցի ու չիմացա էլ, թե ոնց եմ քշել ու հասել մասիվ՝ իմ տուն, հետո մտքիս մեջ Աստծո առաջ հազար անգամ մեղա ասեցի Նոր Նորք զանգվածի՝ հեռու լինելու ու Կենտրոնի հետ ենթակառուցվածքով կապված չլինելու մեջ իմ բազում քննադատությունների համար: Այդ դեպքից հետո մերոնք գրասենյակի համար կոնդիցիոներ պատվիրեցին: Հուլիսի 5-ին բերեցին ու մեր երիտասարդ տնօրենը՝ Կորյուն Կյուրեղյանը ավետեց, թե տեղադրումն արվելու է հուլիսի 18-ին: Ասացի՝ գարնատիա տալիս են? Պատասխանեց՝ այո: Ասացի՝ դե թող երկու գարանտիա տան՝ մեկը կոնդիցիոների համար, մեկն էլ մեր համար, որ մինչև հուլիսի 18-ը՝ կոնդիցիոների տեղադրումը մենք ողջ կմնանք: Այսպես էլ ապրում ենք:
Սուրենյան, սիրտս սառը եղանակ է ուզում, մի բան արա: