Հիմա Հայաստանում քաղաքական իրավիճակ է փոխվել, ու հայերն այլևս չեն ցանկանում հանձնել այդ չարաբաստիկ 5 շրջանները. Ռուբեն Շուխյան
Advertisement 1000 x 90

Հիմա Հայաստանում քաղաքական իրավիճակ է փոխվել, ու հայերն այլևս չեն ցանկանում հանձնել այդ չարաբաստիկ 5 շրջանները. Ռուբեն Շուխյան

Ռուբեն Շուխյանը գրել է.

Լելե Թեփեում էքստրեմալ սելֆիներ իրականացնելու համար այս ի՞նչ տեղը տեղին են վարձատրել ազերիները ռուսաստանցի գործիչներ Դուգինին, Շևչենկոյին և այլոց, որ մինչ հիմա նրանք ոչ մի կերպ չեն կարողանում հանգստանալ ու անընդհատ կրկնում են հայերի կողմից իրականացրած մի մեծ «դավադրության» մասին՝ իբր թե ամիսներ առաջ արդեն հստակ պայմանավորվածություն կար անհապաղ ու առանց ոչ մի նախապայմանի ղարաբաղյան 5 շրջանները Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ: Այդ դեպքում, ըստ իրենց, Ռուսաստանի համար Հարավային Կովկասում շատ լավ էր լինելու՝ ուղղակի դրախտային պատկեր: Իսկ հիմա ահա, թարսի պես, Հայաստանում քաղաքական իրավիճակ է փոխվել, ու հայերն այլևս չեն ցանկանում հանձնել այդ չարաբաստիկ 5 շրջանները՝ այդ իսկ պատճառով էլ Ռուսաստանի համար դա շատ վատ է:

Այս ամենն էլ նրանց կողմից ներկայացվում է, թե, ախր, մենք ձեր համար ենք մտածում, այ կարճատես հայեր, սա մենք միայն անում ենք, որ ձեզ լավ լինի, որ ձեր սահմանները, հաղորդակցման ուղիները բացվեն ու դուք էլ արդեն երջանիկ ու բախտավոր ապրեք ձեր ուղղակի մարդասեր ու բարեհոգի հարևանների հետ, և այդ դավադիր արևմտյան իմպերիալիստական երկրների վտանգն էլ ձեր տարածաշրջանում վերջապես ի սպառ կվերանա: Այսինքն, լինի այնպես՝ ինչպես Սովետական Ռուսաստանը «հասավ ու փրկեց» անկախ Հայաստանը 1920-21 թվերին:

Ուղղակի մի շատ փոքր մանրուք են մոռացել ներառել ռուսաստանցի գործիչներն իրենց այդ դարակազմիկ «բարեգործական» ծրագրում՝ ընդամենը այդ ամենի մասին հարցնել մեզ, հայերիս. ուզու՞մ ենք մենք դա, թե՞ ոչ: