Արարատ Միրզոյանը հերքում է, որ արգելել է Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի ներկայացումներից մեկը: Ներկայացնում ենք գրառումն ամբողջությամբ.
«Այստեղ պնդում կա, որ տիկնիկի՝ իմ նմանությամբ պատրաստված լինելու պատճառով արգելվել է Տիկնիկային թատրոնի ներկայացումը։ Այս ապատեղեկատվությունն, իհարկե, պաշտոնապես հերքվել է Տիկնիկային թատրոնի կողմից։ Կհարցնեք՝ բա ինչու՞ եմ սրան անդրադառնում։
Ասեմ՝ որ խնդրեմ դադարել հետևել ու հավատալ ֆեյք լրատվամիջոցներին, օգտատերերին, նրանց և զանազան այլ շահագրգիռ շրջանակների տարածած ապատեղեկատվությանն ու ցեխշպրտոցիին»։
Որպես հետգրություն նա գրել է, որ բոլորովին դեմ չէ իր նմանությամբ տիկնիկով ներկայացմանը, նույնիսկ կգնար: