Երիտասարդ հայը մահացել է տարօրինակ հանգամանքներում. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Երիտասարդ հայը մահացել է տարօրինակ հանգամանքներում. armeniasputnik.am

Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքի ոստիկանները փորձել են բերման ենթարկել երթևեկությունը խոչընդոտող հային, բայց երբ տղամարդուն պառկեցրել գետնին, նրա սիրտը կանգ է առել։

Սանկտ Պետերբուրգի «Մոյկա 78» պարբերականի տվյալներով` դեպքը տեղի է ունեցել հուլիսի 10-ին։

Տղամարդը կիսավարտիքով և գուլպաներով վազել է Զվյոզդնայա փողոցի № 16 տան մոտով` երթևեկելի հատվածով։ Ոստիկանները փորձել են հանդարտեցնել 32-ամյա հային, բայց նրանց փորձերն ապարդյուն են եղել։ Այդ պահին մոտակայքով անցել են Ճանապարհային երթևեկության անվտանգության պետական տեսչության աշխատակիցները, և նրանց շնորհիվ կարողացել են շրջապատել տղամարդուն։

Երբ փորձել են տղամարդու ձեռքերը մեջքին ծալել, նա հանկարծ դադարել է շնչել։ Ոստիկանների ձեռնարկած գործողություններն օգուտ չեն տվել։ Դեպքի վայր ժամանած բժիշկներն արձանագրել են տղամարդու մահը։

armeniasputnik.am