Հայտնի է, թե ով է փոխարինելու Արա Վարդանյանին (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Հայտնի է, թե ով է փոխարինելու Արա Վարդանյանին

«Հայաստան համահայկական հիմնադրամի» արդեն նախկին տնօրեն Արա Վարդանյանին, ամենայն հավանականությամբ, կփոխարինի Պետրոս Թերզյանը։ Նա «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետն է։ Այս մասին տեղեկանում ենք հիմնադրամի ֆեյսբուքյան պաշտոնական էջից։

««Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը դիմել է խորհրդի անդամներին՝ առաջարկելով ընդունել Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի հրաժարականի դիմումը: Միեւնույն ժամանակ, Հանրապետության նախագահն առաջարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչության ղեկավարումը ժամանակավորապես դնել Հոգաբարձուների խորհրդի անդամ, Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզյանի վրա: Այնուհետեւ կհայտարարվի բաց մրցույթ՝ Հիմնադրամի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար: Առաջարկվում է ստեղծել մրցութային հանձնաժողով՝ Պետրոս Թերզյանի նախագահությամբ և հանձնաժողովի կազմում ընդգրկել նաև Հանրապետության նախագահի, վարչապետի, Արցախի Հանրապետության նախագահի մեկական ներկայացուցիչ, ինչպես նաև Հոգաբարձուների խորհրդի անդամ Ալբերտ Պողոսյանին»,-գրված է հայտարարության մեջ։



Նման նյութեր