Արաբական Միացյալ Էմիրություններում հաջողվել է գերազանցել Գինեսի ռեկորդը և ստեղծել աշխարհում ամենամեծ՝ 12 հազար կտոր ունեցող փազլը: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, փազլի վրա պատկերված է ԱՄԷ-ի հիմնադիր շեյխ Զաիդ իբն Սուլթան Նահայանը, իսկ ընդհանուր փազլի մակերսը կազմում է 6 հազար մ2:
Նախորդ ռեկորդը գրանցվել է 2002 թվականին Նիդերլանդներում` փազլի մակերեսը կազմել է 5260 մ2: