Օրեր առաջ Հայաստանն անցկացրեց «Միսս հայուհի» գեղեցկության մրցույթը, որի հաղթող ճանաչվեց 24-ամյա Արենա Զեյնալյանը, որը Հայաստանը կներկայացնի «Միսս Աշխարհ» գեղեցկության մրցույթում։ Երեկոյի ընթացքում աչքի ընկան նաև շատ ուրիշ աղջիկներ, որոնցից մեկը 5-րդ մրցանակին արժանացած Հռիփսիմե Սարգսյանն է։ 23-ամյա գեղեկուհին մոդելային աշխատանքով զբաղվում է 17 տարեկանից.
«Ինձ շատ է դուր գալիս այս գործը, բայց միշտ էլ այն կարծիքին եմ եղել, որ այն ժամանակավոր բնույթ է կրելու»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում անկեղծացավ Հռիփսիմեն։
Հռիփսիմեն մասնագիտությամբ լրագրող-հաղորդավարուհի է, սիրում է զբաղվել սպորտով, ընթերցանությամբ, այժմ նաև՝ երաժշտությամբ: Ունի ևս մեկ հետաքրքիր նախասիրություն՝ հավաքում է մշակութային արժեք ունեցող հուշանվերներ: Իսկ ազատ ժամանակ զբաղվում է լուսանկարչությամբ:
Ամբողջությամբ՝ style.news.am