Ֆինլանդացի արտիստ Noora Schroderus-ը ոգեշնչվել է հայտնի մուլտֆիլմերի կին հերոսների սանրվածնքերից և ստեղծել թղթադրամների յուրօրինակ ցուցադրություն անվանելով այն «FEMALE MONEY»: Դիսնեյի մուլտհերոսների սանրվածքը արտիստը համարեցրել է ամերիկյան ու բրիտանական թղթադրամներում պատկերված գործիչների վարսերին: Schroderus-ն օգտագործելով Մոխրոտի, Քնած գեղեցկուհու, Ջրահարսի, Ձյունե թագուհու և այլ կին մուլտհերոսների փխրուն կերպարներ համադրել է տղամարդկային ուժի հետ: Այսպես նկարիչը փորձել է ներկայացնել արդյունաբերական մի շարք ասպեկտներ, շոշափելով կապիտալիզմի գործընթացն ու ձեռագործ գեղանկարչությունը:













