Հարցմանը մասնակցած՝ ԱՄՆ-ի քաղաքացիների ավելի քան 40 տոկոսը հայտարարել Է, որ Օբաման զբաղեցնում Է առաջին կամ երկրորդ տեղը վերջին 50 տարում ԱՄՆ-ի լավագույն նախագահների վարկանիշում: Այս տվյալները բովանդակում Է այն հարցախույզը, որը կատարել Է Pew հասարակական կարծիքի ուսումնասիրման հետազոտական կենտրոնը, որը գտնվում Է Վաշինգտոնում:
Ամերիկացիներին խնդրել են ազատ ձեւով պատմել, թե իրենց կարծիքով, Սպիտակ տան որ տերն Է բոլորից լավ կատարել իր աշխատանքը, եւ ով Է զբաղեցրել երկրորդ տեղն իրենց անձանական վարկանիշում: Ամերիկացիների 44 տոկոսը նշել Է Բարաք Օբամային (2009 – 2017), երկրորդ տեղում Է Բիլ Քլինթոնը (1993 – 2001): Իսկ հարցմանը մասնակցածների 23 տոկոսը հիշատակել Է Ռոնալդ Ռեյգանին, որը երկիրը ղեկավարել Է գրեթե 30 տարի առաջ:
Ուշագրավ Է, որ նախագահ Դոնալդ Թրամփն զբաղեցրել Է չորրորդ տեղը՝ նրա օգտին Է արտահայտվել 19 տոկոսը: Նշվում Է, որ գործող նախագահին հազվադեպ են համարում ամենալավը. 2011 թվականին Օբամայի կառավարման ժամանակ, օրինակի համար՝ առաջին տեղն զբաղեցրել Է Քլինթոնը, իսկ առաջին սեւամորթ նախագահի օգտին արտահայտվել Է սոսկ 20 տոկոսը: Վարկանիշում 5-րդ տեղն զբաղեցրել Է Ջորջ Բուշ Կրտսերը (2001 – 2009), նրան հիշատակել Է հարցման մասնակիցնրեի 14 տոկոսը:
Նշվում Է, որ յուրաքանչյուր 10-րդը հիշատակել Է Ջոն Քենեդիին, ընդ որում հարցվածների կեսը տակավին ծնված չի եղել նրա նախագահության ժամանակ: Հետազոտության մեջ նշված Է, որ ամերիկացիների հայացքները կախված են նրանց տարաիքից. XXI դարում ծնվածներն ավելի հաճախ առանձնացնում են Օբամային, իսկ նրանց տարեց համաքաղաքացիներն ավելի շատ սիրում են Ռեյգանին: Նաեւ ընտրության վրա ազդում Է ընտրողների քաղաքական համակրանքը: Դեմոկրատներն ավելի հաճախ հավանություն են տալիս իրենց ներկայացուցչին՝ Օբամային, մինչեռ հանրապետականները՝ Ռեյգանին: Հարցմանը մասնակցել Է ԱՄՆ-ի՝ ձայնի իրավունք ունեցող ավելի քան 2 հազար քաղաքացի: Հետազոտության սխալանքը կազմում Է 2,6 տոկոս, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: