Life.panorama.am-ի զրուցակիցն է Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան Գոռ Համբարձումյանը, ում հետ խոսել ենք աշխատանքի, հանգստի և անձնական կյանքի մասին:
– Գոռ, «Ճակատագրի պատասխանը» հեռուստաֆիլմից հետո ձեզ էկրաններին չենք տեսնում: Ի՞նչն է պատճառը՝ առաջարկներ չկա՞ն, թե դրանք ձեզ չեն գոհացնում:
– Իրականում դերասանին գոհացնելն այդքան էլ հեշտ չէ՝ մենք Հոլիվուդում չենք ապրում: Ես պրոֆեսիոնալ եմ վերաբերվում իմ գործին, դա կլինի ներկայացում, գեղարվեստական ֆիլմ և առավել ևս՝ սերիալ: Հանրային հեռուստաընկերությունն ինձ հնարավորություն տվեց դրսևորել իմ դերասանական ունակությունները, քանի որ մինչ այդ միայն թատրոնում եմ հնարավորություն ունեցել խաղալ էմոցիոնալ բարդ կերպարներ: Ներկայումս ինձ մոտ աշխատանքային և անձնական բարդ շրջան է՝ նպատակների իրագործման շրջան: Փորձում եմ ամուր ապագա կառուցել: Ինչ վերաբերվում է առաջարկների՝ ինձ գոհացնելուն, մենք ապրում ենք Հայաստանում, որտեղ արվեստը բարձր չի գնահատվում, իսկ ես, որպես դերասան, կարող եմ ասել, որ առաջին հերթին ես ինքս ինձ պետք է գոհացնեմ:
– Ի դեպ՝ հեռուստատեսային որևէ հրավեր ստանալիս՝ ինչն եք ամենաշատը կարևորում:
– Ես սիրում եմ, երբ դերասանը ճիշտ գնահատական է ստանում: Ինչպես նշեցի՝ Հայաստանոմ այնքան էլ բարձր չի գնահատվում արվեստը, սակայն հույս ունեմ և հավատում եմ, որ կգա մի օր, որ դա կշտկվի և ըստ արժանվույն կգնահատվեն մեր դերասանները, որոնք բավականին մեծ և ծավալուն աշխատանք են կատարում արվեստի զարգացման և պահպանման համար:
– Ի՞նչ զբաղվածություն ունեք այժմ: Կարծես թե թատրոնում շարունակվում են ակտիվաշխատանքները:
– Ճիշտն ասաց՝ ստացել եմ մի քանի առաջարկներ, բայց դեռ չեմ կողմնորոշվում, քանի որ թատրոնում բուռն աշխատանքային ընթացք է. սպասվում են նոր ու հետաքրքիր ներկայացումներ նաև իմ մասնակցությամբ:
– Ամռանը բոլորս էլ մտածում ենք հանգստի մասին. ինչպե՞ս եք պլանավորում անցկացնելհանգիստը:
– Շատ կցանկանայի հանգստանալ, որովհետև ամբողջ տարվա ընթացքում նկարահանվել եմ և աշխատել, սակայն դեռ չեմ որոշել ինչպես կազմակերպեմ ամառային հանգիստս: Ի դեպ՝ ի տարբերություն ինձ՝ Մարիամը մեկնելու է հանգստի:
– Գոռ, արդեն շատերն են համակրում ձեր զույգին: Երկու դերասան մեկ տեղում՝ սա խանգարում է, թե օգնում:
– Ոչ խանգարում է, ոչ էլ՝ օգնում, կատարելագործում է:
– Մարիամն այժմ նկարահանվում է «Այրված անուրջներ» սերիալում, որտեղ կան նաև բացտեսարաններ: Ինչպե՞ս եք դրան վերաբերվում որպես իր կողակից:
– Մարիամը բաց տեսարաններում հանդես չի գալիս, իսկ ինչ վերաբերվում է առհասարակ բաց տեսարաններին, դա մեզ չի վերավերվում: Մարիամին ես վստահում եմ, նաև վստահ եմ իմ ընտրության մեջ. այդքանով, կարծում եմ, ամեն ինչ ասված է:
– Ի դեպ՝ երբ եք պատրաստվում օրինականացնել ձեր հարաբերությունները:
– Եթե օրինականացնել ասելով՝ նկատի ունեք մատանին, ապա ասեմ, որ դա շատ պարզ օրինականացնելու տարբերակ է. մեր հարաբերությունները մեր լուրջ վերաբերմունքի մեջ է: