Գոռ Երիցյանը պատրաստվում է իր հերթական մենամարտին. vnews.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Գոռ Երիցյանը պատրաստվում է իր հերթական մենամարտին. vnews.am

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Գոռ Երիցյանը հուլիսի 28-ին կանցկացնի իր 7-րդ մենամարտը: Այս անգամ Գոռի մրցակիցը Հարավաֆրիկյան Հանրապետությունը ներկայացնող փորձառու բռնցքամարտիկ Ալի Ֆունեկան է: Մենամարտին ընդառաջ մարզիչ Դավիթ Թորոսյանը Punch Boxing Armenia-ի հետ զրույցում խոսել է նախապատրաստական շրջանի մասին:

«Հակառակորդը բավականին լուրջ մրցակից է: Նա 50-ից ավել մենամարտեր է անցկացրել: Մենք այլ տարբերակ չունեինք: Միջին կարգի բռնցքամարտիկները նայում են Գոռի անցած ճանապարհին և չեն ցանկանում մենամարտել: Այդ պատճառով ստիպված ենք փորձառու բռնցքամարտիկի հետ մենամարտել: Այս մարտը բաղկացած է լինելու 10 ռաունդից, և սա օրվա գլխավոր մենամարտն է լինելու: Պատրաստվում ենք ըստ ծրագրի: Ուսումնասիրել ենք մրցակցի ոճը և գիտենք ինչի վրա պետք է աշխատել: Մենք այդ մոդելի բռնցքամարտիկ չունենք, սակայն անում ենք առավելագույնը, որը Գոռը լավագույնս պատրաստ լինի»,-ասել է Թորոսյանը:

vnews.am