Made in Armenia․ իտալացիները չէին կարող չտնտղել Փաշինյանի հագուկապը. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Made in Armenia․ իտալացիները չէին կարող չտնտղել Փաշինյանի հագուկապը. armeniasputnik.am

Օտարերկրացիներն ուշադրություն են դարձրել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեսքին։ Ապրիլին մարդկանց հետաքրքրում էին Փաշինյանի ուսապարկը, մորուքը և գլխարկը։ Բայց հետո ուսապարկին և զինվորական շապիկին փոխարինեց կոստյումը, իսկ մորուքին արդեն սովորական է դարձել։

Իսկ ահա իտալացիները, որոնք սուր աչք ունեն հագուստի հարցում, ուշադիր զննել են Փաշինյանի բրյուսելյան լուսանկարները և եկել եզրակացության, որ նա միայն հայկական կոշիկներ է հագնում։ Այդ մասին գրում է Կառլո Կոպոլան՝ Հրանտ Նազարյանցի` Իտալիայում հայագիտական կենտրոնի նորությունների բաժնի խմբագիրը։

«Փաշինյանն առաջին հերթին գնահատում է այն, ինչ պատրաստված է Հայաստանում՝ տեղի ձեռնարկատերերի ծանր աշխատանքով, որոնք Հայաստանում շատ բարդություններ են հաղթահարում», — ասել է Կոպոլան։

Նրա խոսքով՝ Բրյուսելում հանդիպումների ժամանակ կրկին դրսևորվել է հայկական կոշիկների նկատմամբ սերը․ նա եղել է հայկական Kristobad ապրանքանիշի կոշիկներով, նշել է խմբագիրը։

Sputnik Արմենիայի հետ զրույցում հայկական ընկերությունից նշեցին, որ իսկապես հատուկ պատվերով կոշիկ կարել են Փաշինյանի համար. նրանց խնդրել էին ընտրել սև կաշի՝ առանց որևէ նախշի։ Բայց այն կոշիկները, որ վարչապետը հագել է Բրյուսելում, Kristobad-ից չեն եղել, մանրամասնեցին ընկերությունից։

Ինչ վերաբերում է վարչապետի կոստյումին, ամենայն հավանականությամբ, այն արտասահմանյան է։ Հայաստանում պատրաստի կոստյումներ կարում է առայժմ միայն մեկ ձեռնարկություն։ Բայց այնտեղ ասացին, որ վարչապետի համար կոստյում չեն կարել, թեև` շատ կուզեին իմանալ նրա նախասիրությունների մասին։

armeniasputnik.am