Գանձասար-Կապանը պարտվեց Լեխին և շանսեր գրեթե չպահպանեց
Advertisement 1000 x 90

Գանձասար-Կապանը պարտվեց Լեխին և շանսեր գրեթե չպահպանեց

Եվրոպա լիգայի որակավորման 1-ին փուլում «Գանձասար-Կապանը» հյուրընկալվել էր «Լեխին» (Պոզնան, Լեհաստան):

Մրցակիցը լավ սկսեց հանդիպումը և 15-րդ րոպեի դրությամբ հաղթում էր 2:0 հաշվով: 10-րդ րոպեին Քրիստիան Գիտկյաերը բացեց հաշիվը: 5 րոպե անց Արթուր Յուսպաշյանը սեփական տուգանային հրապարակում խախտեց կանոնները, իսկ մրցավարը նշանակեց 11 մետրանոց. այն հստակ իրացրեց նույն Գիտկյաերը:

Առաջին կեսի մնացած և 2-րդ խաղակեսի ընթացքում այլ գոլ չգրանցվեց:

Երկրորդ խաղակեսի մեկնարկից րոպեներ անց մեր թիմի ֆուտբոլիստները լավ հնարավորություն ունեին, բայց Տոմիչի՝ գլխով հարվածից հետո գնդակը հետ մղվեց ուղղահայաց դարպասաձողից:

«Գանձասար-Կապանն» ամենաիրական գոլային պահն ունեցավ 83-րդ րոպեին. տուգանայինից Գևորգ Օհանյանի փոխանցումից հետո Գեղամ Հարությունյանը մոտ տարածությունից հարվածեց դարպասապահի վրա:

«Գանձասար-Կապանը» պատասխան հանդիպման շրջանակում «Լեխին» հյուրընկալելու է հուլիսի 19-ին:

armsport.am