Հուլիսի 9-ից 12-ը Վիտեբսկում անցկացվել է «Славянский базар» պատանի կատարողների միջազգային երաժշտական մրցույթը, որի ընթացքում Հայաստանի ներկայացուցիչ Աննա Մկրտչյանն արժանացել է առաջին մրցանակին:
Մրցույթի հաղթող է ճանաչվել Ուկրանայի ներկայացուցիչ Ալեքսանդր Բալաբանովը:
Այս տարի մրցույթի ժյուրիի կազմում է եղել նաև հայ երգիչ Մգեր Արմենիան:
Ի դեպ, այս տարի մրցույթի հատուկ հյուրերի շարքում էր ֆրանսիացի հայտնի դերասան Ժերար Դեպարդիեն: Ելույթ են ունեցել նաև Էմիր Կուտուրիցան և Նատալիա Օրեյրոն: