Կայծակը հարվածել է «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռին
Advertisement 1000 x 90

Կայծակը հարվածել է «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռին

Կայծակը հարվածել է «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռին, որը Բեռլինից վերադառնում էր Մոսկվա: Այս մասին ուրբաթ օրը «Ինտերֆաքս»-ին հայտնել է աղբյուրն արտակարգ իրավիճակների ծառայություններում:

«Boeing-737 ինքնաթիռի անձնակազմը նախօրեին երեկոյան «Վնուկովո» օդանավակայանում վայրէջքի կատարելիս հայտնել էր օդանավին մոտ սպասվող հզոր կայծակի կապակցությամբ մտավախությունների մասին»,- հայտնել է աղբյուրը: Ըստ օդաչուների՝ ինքնաթիռին կարող էր հարվածել կայծակը:

Չնայած միջադեպին՝ ինքնաթիռին հաջողվել է հաջողությամբ վայրէջք կատարել Մոսկվայում:

«Վայրէջքից հետո օդանավը մանրազնին ուսումնասիրվել է: Պարզվել է, որ ինքնաթիռի հիմնակմախքի և աջ թևի մի մասն ածխացել են, որոշ դետալների վրա ճաքեր են գոյացել»,- հայտել է աղբյուրը:

news.am



Նման նյութեր