Ալիքները նվաճողները. Իսրայելում հաշմանդամություն ունեցողների համար սերֆինգի մրցաշար է կազմակերպվել (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ալիքները նվաճողները. Իսրայելում հաշմանդամություն ունեցողների համար սերֆինգի մրցաշար է կազմակերպվել

Reuters գործակալության լուսանկարիչները հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությամբ սերֆինգի մրցաշարից լուսանկարներ են հրապարակել, հաղորդում է ТСН-ը:

Մրցույթին անդամահատված վերջույթներով, տեսողական և լսողական խնդիրներով 21 մարդ է մասնակցել: Նրանց օգնել են կամավորները:

Համարձակ մարզիկներին լողափին դիմավորել են հարազատներն ու ընկերները: Նման մրցաշար առաջին անգամ է անցկացվում:

«Շատ դժվար էր, գրեթե անհնար: Բայց, միանշանակ, արժեր: Մենք պատմություն կերտեցինք»,- ասել է միջոցառման կազմակերպիչներից Յարոն Քլեյնը:

news.am