Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են Nissan-ն ու Fiat-ը. Fiat-ը գլխիվայր շրջվել է, Nissan-ն էլ՝ կողաշրջվել. կա վիրավոր. shamshyan.com
Advertisement 1000 x 90

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են Nissan-ն ու Fiat-ը. Fiat-ը գլխիվայր շրջվել է, Nissan-ն էլ՝ կողաշրջվել. կա վիրավոր. shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ուենցել Կոտայքի մարզում: Ժամը 15:20-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ, 34-ամյա Բաբկեն Թունյանի վարած Fiat մակնիշի 35 ND 626 համարանիշի և Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղի բնակիչ, 55-ամյա Էդիկ Վարդանյանի վարած Nissan Xterra մակնիշի 30 OO 696 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Fiat-ը գլխիվայր շրջվել է, իսկ Nissan-ն էլ՝ կողաշրջվել: 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են ճանապարհի տարբեր երթևեկելի գոտիներում: Վթարի հետևանքով Fiat-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աբովյանի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները ՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորին հիվանդանոց է ուղեկցել վաշտի հրամանատար Ա. Պետրոսյանը: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Աբովյանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Վահե Հարությունյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչն իր աշխատանքները 30 րոպե է՝ ավարտել է, սակայն մինչև հիմա ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները չեն բերեհաճում ժամանել դեպքի վայր, քաղաքացիներն էլ տեսնելով, ասում էին. «Երևի Գագիկ Սուրենյանի ասած շոգը տվելա ԱՊՊԱ-ի գլխին, շողուլի չեն գալիս, սպասում են Լիլի Հովերի հովերին, որ նոր գան դեպքի վայր»:

Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Աբովյանի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Նշված հատվածում ուժեղացված ծառայություն են կատարում ճանապարհային ոստիկանները, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները ավտոմեքենաները չկայանեն, իսկ ինչպես գիտենք, հետաքրքրասեր քաղաքացիների ապակաս չունենք:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com