Ինչքան ահռելի ջանք է գնում մեր կյանքում մեծ իրերի ձեռքբերման ու այսպես ասած կենսագրական իրադարձությունների գոյացման վրա
Advertisement 1000 x 90

Ինչքան ահռելի ջանք է գնում մեր կյանքում մեծ իրերի ձեռքբերման ու այսպես ասած կենսագրական իրադարձությունների գոյացման վրա

Կարեն Անտաշյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ինչքան ահռելի ջանք է գնում մեր կյանքում մեծ իրերի ձեռքբերման ու այսպես ասած կենսագրական իրադարձությունների գոյացման վրա, մինչդեռ կյանքի հիմնական ուրախությունը, ապրելու հաճույքը օրվա մեջ աննկատ կորչող մանրիկ դիպվածների մեջ է՝ շոգին մորթած սառը ձմերուկը, երեխայի միամիտ հորինած զավեշտալի բառը, ընկերների հետ դեպրեսիվ-էքզիստենցյալ-հայրենասիրական թեմայով չաթը կոֆե-ծխախոտի շուրջ, մայրամուտի ամենավերջին ակնթարթում աչքով արած արևի թանձր արնակարմիր լույսը նկատելը, միամիտ մի անկապ փողոցով անցնելիս ծաղկած ակացիաների բույրը զգալը, առաջին անգամ ծով տեսնելը (օվկիանոս դեռ չեմ տեսել), փողոցում անհնարին սիրուն աղջիկ տեսնելն ու մի հատ էլ ուսի վրայից հետահայաց չափագրելը ու սենց, ու սենց»։