Խոյ։ Չնայած սկզբնական շրջանում Խոյերի համար դժվար է արտահայտել զգացմունքները, հետագայում նրանք հանձնվում են, հավատում, որ սերն ամենահրաշալի զգացմունքներից է, որը մարդը կարող է զգալ։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն արագ են սիրահարվում, սակայն չեն սիրում հասարակության առաջ ցուցադրել զգացմունքները։ Կարող եք ձեզ երջանիկ համարել, եթե ձեր կողքին Խոյ է։
Խեցգետին։ Լավագույնն են հարաբերությունների ստեղծման համար, կապված են զուգընկերոջ հետ։ Թեև կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն էմոցիոնալ վերելքներ ու վայրէջքներ են ունենում, նրանց սերը չի մարում։ Երբեմն կարող են ինքնամփոփ դառնալ՝ թաքնվելով սեփական պատյանում։ Սեր, զգացմունքայնություն, ստեղծագործական մոտեցում.. Խեցգետինների լավագույն հատկությունները։ Եթե ձեր ընտրյալը Խեցգետին է, ամեն կերպ աջակցեք նրան, հոգ տարեք նրա սիրելի մարդկանց մասին։ Հիշեք, որ նա կանի ամեն բան հանուն ձեր երջանկության։
Ցուլ։ Հուսալի են, ուժեղ։ Պաշտում են, երբ զուգընկերը գոհ է։ Շատ լավ հասկանում են թուլատրելիի սահմանը, երբեմն շատ զգայուն են։ Եթե ընտրել եք Ցուլի, հարաբերությունները վառ և հոգատար կլինեն։ Պատրաստ եղեք առանց առիթի նվերներ ստանալ։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կես բառից հասկանում են զուգընկերոջ պահանջները։
Կշեռք։ Ձգտում են ներդաշնակ լինել մարդկանց հետ, բարյացակամ են, միշտ կիսվում են ամենով, ինչ ունեն։ Չեն սիրում կոնֆլիկտներ, ինչն օգնում է խուսափել մեծ վեճերից և տարաձայնություններից։ Կարելի է ասել, որ Կշեռքներն աշխարհ են եկել՝ սիրելու և սիրված լինելու համար։ Կշեռքների զգացմունքներն անսահման են, կարող եք վստահ լինել, որ նրանց հետ միությունն անմոռանալի է դառնալու։ Բացի այդ՝ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները սիրում են հավասարակշռություն ցանկացած հարցում։ Զգացմունքները չափազանց կարևոր են նրանց համար։
Այծեղջյուր։ Գնահատում են ընտանեկան արժեքները, վայելում երաժշտությունը, զուսպ են։ Միշտ պրակտիկ են, չափազանց պատասխանատու, ինչը նշանակում է, որ կենդանակերպի այս նշանի հետ կյանքը կապելը հրաշալի որոշում է, որը, կարելի է ասել, երաշխավորում է անվտանգությունը։ Ստիպված չեք լինի զղջալ սիրո համար, քանի որ Այծեղջյուրները գիտեն՝ ինչպես լինել լավագույն զուգընկերը։ Հասուն մարդիկ են, ձգտում են հուսալի հարաբերությունների։ Ամենայն հավանականությամբ, Այծեղջյուրները շատ արագ չեն անկեղծանա ձեզ հետ, քանի որ կարիք ունեն համոզվելու, որ ձեր մտադրությունները բարի են։ Զուգընկերոջը նվիրված կլինեն այնքան, որքան նվիրված են աշխատանքին։
Նյութը greatpicture.ru-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը