15 աստվածային հուշումներ մարդուն
Advertisement 1000 x 90

15 աստվածային հուշումներ մարդուն

Որպեսզի կյանքում մարդուն միշտ ուղեկցեն հաջողությունը, ուրախությունն ու երջանկությունը, նա պետք է ղեկավարվի ճիշտ պատկերացումներով: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի կարևոր կանոններ, որոնց հիմքում ընկած են աստվածային պատվիրանները:

  1. Աստված մարդուն տառապելու համար չի ստեղծել: Աստծո ստեղծած արարածը պետք է ուրախանա կյանքով, սիրի ու արարի: Քիչ բողոքեք կյանքից, միշտ հիշեք, որ կան մարդիկ, ովքեր ավելի վատ են ապրում, քան դուք:
  2. Յուրաքանչյուր մարդ այս Երկիր է ուղարկված ոչ հենց այնպես: Նա պետք է ինչ-որ կերպ արտահայտի իր աստվածային լինելը ու ձգտի ինչ-որ բանով բարելավել շրջակա աշխարհը: Աստված մարդուն տաղանդներ է տալիս, ուժ ու ունակություններ: Աստծո շնորհը պետք է օգտագործել շրջապատող աշխարհը կատարելագործելու համար, ինչպես նաև նրանց օգտակար լինելու համար, ովքեր իսկապես ունեն դրա կարիքը:
  3. Աշխատեք սիրով լցնել ձեր և ձեր մտերիմների կյանքը: Դրանով դուք դեպի ձեզ կձգեք բարենպաստ հանգամանքներ և ֆինանսական բարեկեցություն: Եվ հակառակը՝ ագրեսիան անպայման կարտահայտվի կյանքի որակի անփոփոխ վատացմամբ:
  4. Կյանքում ոչ մի պատահական բան չկա: Մեր մտքերով, բառերով, գործողություններով ու արարքներով մենք ձևավորում ենք մեր այսօրվա իրականությունը և ապագան: Այնպես որ, կվայելե՞ք կյանքը, թե՞ հակառակը, միայն կտանջվեք, ամբողջությամբ ձեզնից է կախված:
  5. Այս կանոնն ուղիղ կապ ունի 4-րդի հետ. մտքերը ձևավորում են իրադարձությունները: Սովորեք պոզիտիվ մտածել, և դուք կստեղծեք ձեզ ուրախացնող իրականություն: Եվ հակառակը՝ նյարդային վիճակը, կատաղությունը, նախանձը, հպարտությունը ձգում են միայն անհաջողություններ:
  6. Ինչպիսի հանգամանքներ էլ որ լինեն շուրջը, միշտ մնացեք հանգիստ, պահպանեք պոզիտիվ տրամադրվածությունը, հավատացեք ձեր ուժերին ու Աստծո օգնությանը, և ձեզ կտրվի ձեր հավատին համապատասխան:
  7. Աշխատեք լսել Աստծո ձայնը: Պարզապես տվեք հարց, որի պատասխանն ուզում եք լսել, և ականջ դրեք Ենթագիտակցության ձայնին:
  8. Յուրաքանչյուր ոք կարող է փրկվել Աստծո օգնությամբ: Այն յուրաքանչյուրիս մեջ է: Գտեք այն ձեր մեջ, իսկ հետո ձեր միջոցով այն փոխանցեք ձեր շրջապատին:
  9. Անկախ այն բանից, թե որքան ծանր են արարքները, Աստված, միևնույն է, սիրում է մեզնից յուրաքանչյուրին: Աստվածաշնչում գրված է՝ փնտրեք և կգտնեք, թակեք, ու կբացվի: Սակայն հիշեք. Աստված միշտ տալիս է այն, ինչ ձեզ պետք է հենց տվյալ պահին:
  10. Աստվածային ամենահիմնական օրենքներից մեկը նմանության օրենքն է: Եթե դուք չեք սիրում ինքներդ ձեզ, ապա ձեզ շրջապատող անձինք դժվար թե ձեզ սիրեն: Աստվածաշունչն ասում է՝ ինչով չափում եք, նրանով էլ չափվում եք: Նույն կերպ էլ՝ ինչպես որ դուք եք վերաբերվում ձեր շրջապատին, այնպես էլ նա ձեզ կվերաբերվի:
  11. Մարդու անհաջողությունների պատճառը ոչ թե այլ մարդկանց մեջ է, այլ հենց իր: Քայքայիչ բնույթի տեղեկատվությունը թունավորում է մեր կյանքը և թույլ չի տալիս երջանիկ լինել:
  12. Մարդու մեջ արդեն իսկ բացարձակապես ամեն ինչ կա՝ և՛ իշխանություն, և՛ պատիվ, և՛ փառք, և՛ փող: Խնդիրն այն է, որ բոլոր այդ շնորհները մարդը կարողանա տեղակայել իրեն շրջապատող իրականության մեջ: Իսկ դա հնարավոր է միայն Աստծո պատվիրանները կատարելու դեպքում:
  13. Ձեզ շրջապատող անձանց մի բաժանեք լավերի ու վատերի: Մենք այնպիսին ենք, ինչպիսին որ կանք, և եթե ձեր գործընկերը, համածառայակիցն անձամբ ձեզ համար վատն է, ապա մյուսի համար միգուցե շատ էլ լավն է: Այնպես որ, մի դատեք, որ չդատվեք:
  14. Ճանաչիր ինքդ քեզ: Այս էզոթերիկ կանոնը լրիվ հնարավոր է կիրառել նաև շրջապատող իրականության մեջ, միայն՝ առանց ինքնաոչնչացման ու տառակերության: Ինքնաճանաչումն ինքդ քո մեջ ունակությունների ու տղանդների բացահայտումն ու արտաքին աշխարհում դրանց գործնական կիրառումն է:
  15. Աստծո համար չկան մեղք, պատիժ և նմանատիպ այլ հասկացություններ: Կարևոր է հետևյալ հարցը՝ իսկ ինչո՞ւ, ինչի՞ համար: Աստված ճանաչում է յուրաքանչյուրի սխալվելու իրավունքը, և, բնական է՝ դրա ուղղումը: Աստված համարում է, որ սխալվելը մարդու համար է, դա դաս է, որ մարդը պետք է անցնի: Եվ բոլոր դժվարությունները մարդուն տրվում են՝ ըստ նրա կարողությունների: Սխալներն ուղղելու լավագույն եղանակը սեփական անձի և շրջապատող մարդկանց նկատմամբ տածած սերն է:

Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը