Ամասիա գյուղ մեկնած ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը երեխային գտել է անվնաս:
Երեկ, ժամը 14:25-ին ԱԻՆ «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ամասիա գյուղի «Սուրիկի աղբյուր» կոչվող տարածքում մոտ 7 տարեկան երեխա է կորել և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ աղբյուրից 1 կմ դեպի հյուսիս ընկած հատվածում գտել են երեխային: