«Ինձ համար հեղափոխության անհրաժեշտության չափորոշիչը գիտության ու կրթության ազատագրումն է կյանքի «լուսանցքից»…
Եթե այսօր Հայաստանում դեռ գոյատևող գիտնականներն ու իրենց վրա տարիներ շարունակ ներդրումներ կատարած որակյալ մասնագետները չեն «նկատվում» իշխանության կողմից, իսկ փոխարենը վեր են խոյանում «ընդամենը դուխով» կիսագրագետներն ու կասկածելի կողմնորոշումներ ունեցող՝ զինվորի արժեքը չգիտակցող փնթիները, ապա հիմնովին կասկածի տակ է հայտնվում հեղափոխության անհրաժեշտությունը…
Այսինքն՝ ի՞նչ… Էլի ոչինչ չփոխվե՞ց…»,- իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: