Մահացել է «Dead or Alive» խմբի մենակատար Փիթ Բյոռնսը (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Մահացել է «Dead or Alive» խմբի մենակատար Փիթ Բյոռնսը

57 տարեկան հասակում սրտի տագնապից մահացել է բրիտանացի երգիչ, «Dead or Alive» խմբի մենակատար Փիթ Բյոռնսը: Այս մասին հայտնել են արտիստի ներկայացուցիչները:

Բյոռնսը հռչակվել է 1985 թվականին «You Spin Me Round» սինգլի թողարկումից հետո, որն առաջատար դիրքեր էր զբաղեցնում ամբողջ աշխարհի երաժշտական չարթերում:

«Նա տաղանդավոր հոգով իսկական երազող էր, եւ նրա մահը կորուստ է բոլոր նրանց համար, ովքեր սիրում ու գնահատում էին այն ամենը, ինչ նա անում էր…»,-ասված է երգչի ներկայացուցիչների հաղորդագրության մեջ: