Արթուր Դանիելյանի հրապարակումը.
«փուլ առ փուլ՝
-Արցախցի-Հայաստանցի հակադրման դիսկուրսի վերակենդանացում Ասյայի քեյսով
– Ազգ-բանակ կոնցեպտի քլնգոց, նեգատիվ վերաբերմունքի գեներացիա ու ռեբռենդինգ քաղաքացի-բանակ անվան տակ։ զինվորներին օգնության «լավ» և «վատ» կաստաների կեղծ օրակարգ ստեղծելը
– Երկրապահի կերպարի վարկաբեկում մի Մանվելի անձի տակ։ դպրոցներում երկրապահի խմբակների փակելու որոշում առանց հետազոտելու դրա կարիքը
– հերոսների կերպարների արժեզրկում։ Վազգեն Սարգսյան, Ռոբերտ Աբաջյան և այլոք
– Նախիջևանի ուղղությամբ և առհասարակ սահմանում բարդ իրավիճակի շուրջ դիսկուրսը ջրելը։ ահազանգերի դեպքում դրանք սուտ անվանելը, ժամանակ անց փաստերի ճնշման տակ ընդունելը
– տարատեսատ NGO-ների կողմից ակտիվացած միակողմանի սիրո և հանդուրժողականության քարոզը դեպի ադրբեջանցիներ
– Ադրբեջանի ուղղությամբ հակաքարոզչության կտրուկ անկումը
– պահպանողական կամ ազգայնական գաղափարհների կրողներին որպես հետամնաց և խավարամիտ պիտակավորումը
ու էլի լիքը մանր-մունր ազդակներ, որ ֆիքսել եմ վերջին շրջանում հանրության և մամուլի կողմից։ կանխատեսում եմ հաջորդ փուլում նոր դիսկուրսի բացում՝ «մեզ էդ հողերը պետք չեն, հանձնեք հանգիստ ապրենք»։
(C) Ա.Է.