Հայկական կողմը կապի մեջ է Ադրբեջանի կողմից իր նկատմամբ հետապնդումների մասին ահազանգած Բելառուսի քաղաքացու հետ: Այս մասին այսօր՝ հուլիսի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ հայկական արմատներով բլոգեր Վլադիսլավ Մոսեսովը համացանցում տեսաուղերձ է տարածել և հայտարարել, որ իր դեմ հետապնդում է սկսվել Ադրբեջան այցելելուց հետո։
Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն ասաց, որ իրենք կապ մեջ են այդ քաղաքացու հետ. «Մենք կապի մեջ ենք նրա հետ, այս պահին քայլեր են ձեռնարկվում նախ՝ գնահատելու այդ վտանգավորության աստիճանը ու հնարավոր աջակցություն ցուցաբերելու։ Կարծում եմ՝ հաշվի առնելով, որ նա Բելառուսի քաղաքացի է՝ նաև Բելառուսի իշխանությունները իրենց քաղաքացուն պաշտպանելու և նրա անվտանգությունը պահպանելու որոշ գործողություններ պետք է ձեռնարկեն»։