Լիի բլոգը․ Արդյոք գնահատվում է Երևանի ճարտարապետական ժառանգությունը․ ճարտարապետ Սարհատ Պետրոսյանի տեսակետը. style.news.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Լիի բլոգը․ Արդյոք գնահատվում է Երևանի ճարտարապետական ժառանգությունը․ ճարտարապետ Սարհատ Պետրոսյանի տեսակետը. style.news.am

Տարիների ընթացքում Երևանի յուրօրինակ ու ինքնաբավ  ճարտարապետությունը, մեղմ ասած, ենթարկվել է ոչ այնքան տրամաբանական փոփոխությունների։

Թվում է, թե մայրաքաղաքի ճարտարապետական կերպարն օրեցօր ավելի է փոխվում։

Վերականգնում, բայց ավելի հաճախ՝ քանդվում են հին շենքերը, որոնք ի դեպ, պատմական են համարվում, կառուցվում են նոր շենքեր ։

Նկատելի է, որ այսպես ասած բնակելի էլիտար շենքերի կառուցման տենդեր շահած   ֆիրմաները պատկերացում չունեն գեղեցկության, գեղագիտության ու ճարտարապետական տրամաբանության մասին, քանի որ մեկը մյուսի ետևից բազմահարկ շենքեր են կառուցում։ Պատկերացրեք՝ լավ հողատարածք քաղաքում, ֆիրման շենք է կառուցում, դուք այնտեղ թանկարժեք բնակարան եք գնում՝ դեպի Արարատ ու Երևանի կենտրոն բացվող հրաշալի տեսարանով։

Ու մեկ էլ երկու ամիս անց դուք ձեր առջև տեսնում եք բետոնային պատ կամ մեկ այլ բազմահարկ շենքի պատուհաններ, քանի որ մեկ այլ ֆիրմա ձեր շենքի դիմաց ուրիշ բարձրահարկ շենք է կառուցել։

Ժամանակին համընթաց քայլելը ճիշտ է, բայց քաղաքն անցյալից զրկելով՝ ինչպե՞ս կարելի է պահպանել մեր մայրաքաղաքի մշակութային ու պատմական ժառանգությունը։ Չէ՞ որ Փարիզը նույնպես ամբողջովին քանդվել ու վերակառուցվել է, սակայն չի կորցրել իր պատմական դեմքը։

Մեզ հուզող բոլոր հարցերի պատասխանները մեզ օգնեց գտնել ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը։

style.news.am