Արեւմտյան Վրաստանի Տկիբուլի քաղաքում գտնվող Մինդելի անվան հանքում տեղի ունեցած փլուզման հետևանքով զոհերի թվում հայեր չկան: Այս մասին ասաց Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնի պետ Հարություն Հայրապետյանը:
Նրա խոսքով՝ Տկիբուլի քաղաքը, որտեղ և տեղի է ունեցել փլուզումը ոչ հայաբնակ շրջան է: Հուլիսի 16-ին Արեւմտյան Վրաստանի Տկիբուլի քաղաքում գտնվող Մինդելի անվան հանքում հանքի չորս աշխատող: Մի քանիսն էլ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Միջադեպի մանրամասները դեռ հայտնի չեն: