Բժշկին մեղավոր են ճանաչել ոչ ավանդական մեթոդներով դիաբետի բուժումից հետո սեփական երեխայի մահվան մեջ:
Սանկտ Պետերբուրգում դատարանի առջև է կանգնել մանկաբույժ Իրինա Ստրաշինսկայան: Նրա 11-ամյա որդու՝ Յարոսլավի մոտ դիաբետ էին ախտորոշել, և բժիշկները նրան ինսուլինի ներարկումներ էին նշանակել: Սակայն Իրինան որդուն տարել է Յարոսլավլ, որտեղ փորձել է երեխային բուժել այնպիսի ոչ ավանդական մեթոդներով, ինչպիսին են մերսումները, շնչառական մարզանքները և արևելյան պրակտիկան: Արդյունքում երեխան 3 օր հետո մահացել է ինսուլինային բացարձակ անբավարարութան պատճառով:
Իրինան դատարանի առջև է կանգնել «Անզգուշությամբ մահ պատճառելու» հոդվածով: Նա դատապարտվել է 10 ամսվա ուղղիչ աշխատանքների: