«Ում մասին ինչ գիտեք՝ գրեք». Փաշինյանի «կոմիսարները» «տրոյկաների» ֆունկցիա են ստանձնել մարզերում. «Իրատես»
Advertisement 1000 x 90

«Ում մասին ինչ գիտեք՝ գրեք». Փաշինյանի «կոմիսարները» «տրոյկաների» ֆունկցիա են ստանձնել մարզերում. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Նիկոլ Փաշինյանին շատ է դուր եկել նախագահական «դաչան» Սեւանում. շաբաթ-կիրակի օրերին նա փորձում է այնտեղ թոթափել հեղափոխության ծանր հոգսը (շատերը վերջին «լայվի» ընթացքում նկատեցին նրա արեւայրուքը)։

Այդ նույն ընթացքում նրա ակտիվիստները մարզերում ստանձնել են «կոմիսարների»՝ «տրոյկաների» ֆունկցիա. խոսքը հատկապես ՔՊ-ականների մասին է, որոնք տեղերում սկսել են կիրառել հեղափոխական վերահսկողության մեխանիզմներ՝ փոխարինելով պետական ապարատին։

Իրավիճակը լարված է հատկապես Շիրակի, Լոռու եւ Արարատի մարզերում, որտեղ նիկոլականները գործեր հավաքելու, բոլորի նկատմամբ հսկողություն սահմանելու գործընթացներ են սկսել եւ իրենց ծանոթ-մտերիմներին հորդորում են՝ «ում մասին ինչ գիտեք՝ գրեք»։ Եվ դա այն դեպքում, երբ Փաշինյանը Սյունիքի մարզում հայտարարում էր, թե բացահայտումների հարցում պետք է զերծ մնալ 37 թվականի սինդրոմից։ Երեւի արտաքին աշխարհի ականջի համար էր ասում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:



Նման նյութեր