Սա Արգիշտի I-ի կողմից թողած արձանագրություններից մեկն է, նրա կողմից Կուլիանիի երկրի նվաճման մասին։ Այն գտնվում է Շիրակի մարզի Սպանդարյան գյուղում, Տաշչոնց Քառափ կոչված ժայռի վրա։ Արձանագրության բովանդակությունն է․ «Խալդին նվաճեց Կուլիանի երկիրը, տարածեց այն Արգիշտիի առջև, Արգիշտին նվաճեց Տուրբանի քաղաքը Կուլիանիի երկրի»։
Հ․Գ․ Ժամանակին արձանագրության վերևի հատվածում ժայռի դուրս ցցված մաս է եղել, որը արձանագրությունը պաշպանել է բնական երևույթներից։ Սակայն այդ ժայռի դուրս ցցված մասը պոկվել է և արձանագրությունը այսօր հետզհետե քայքայվում է: