Ասպետ: Ցանկանում եք վայելել կյանքը, ուրախանալ, սակայն ձեր շուրջ պատեր եք կառուցել, որոնք թույլ կտան պաշտպանվել ցավից: Ցանկանում եք խորը ընկերական, սիրային հարաբերություններ հաստատել, շրջապատված լինել սիրելիի հոգատարությամբ: Զգացմունքներին արտահայտվելու հնարավորություն տվեք: Ժամանակ հատկացրեք ինքներդ ձեզ, կենտրոնացեք զգացմունքների վրա, որոնք որոշ ժամանակ կարողացել եք խլացնել:
Պարբերաբար ժամանակ անցկացրեք ընկերների, ընտանիքի անդամների հետ, ում ներկայությունը հաճելի է, ուրախացնող:
Պարողներ: Ռոմանտիկ վերաբերմունք ունեք աշխարհի նկատմամբ, ինչը երբեմն փորձում եք թաքցնել: Կարող եք խորապես գնահատել մտերիմներին, բայց չեք կարողանում ասել՝ որքան կարևոր են նրանք ձեզ համար, այնքան հաճախ, որքան ցանկանում եք: Մտածեք մանրուքների մասին, որոնք իսկապես գնահատում եք, և մտերիմներին հաջորդ անգամ հանդիպելիս ասեք, թե որքան եք սիրում և գնահատում:
Եթե առաջինը ձեր ուշադրությունը գրավել են պարողները, դա կարող է վկայել նաև կյանքից ավելի մեծ հաճույք ստանալու ձեր ցանկության մասին: Մտածեք որևէ նոր բան փորձելու մասին:
Տարեց մարդու դեմք: Կարողանում եք տեսնել ընդհանուր պատկերը՝ չկորչելով մանրուքներում:
Լինում են պահեր, երբ ցանկություն է առաջանում մոտ լինել լռությանը և հասկանալ՝ ինչ է կատարվում հոգու խորքում: Անցյալը դաս է, որը կարող ենք օգտագործել այսօր ավելի լավ ապրելու նպատակով: Եթե անցյալի հիշողություններն անընդհատ այցելում են ձեզ, մտածեք այն մասին՝ ինչպես կարող եք վերադարձնել սերն ու բարությունը: Մտածեք՝ ինչպես կարող եք սերն ու բարությունը նվիրել նրանց, ում հանդիպում եք կյանքում:
Նյութը brainum.ru-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը