Հայաստանի ռուսական ռազմակայանի «Կամխուտ» բարձրլեռնային զորավարժարանում ավարտվեց «Դրուժբայի» դիպուկազարկ հրացանով հատուկ մարտավարական պատրաստության առաջնությունը միավորման և Հայաստանի պաշտպանության նախարարության դիպուկահարների միջև:
Ինչպես տեղեկացրեցին ՌԴ-ի Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունց, դիպուկահար զինծառայողները մասնակցեցին կրակային դիրքերի քողարկման առձեռն միջոցների օգտագործմամբ, ինչպես նաև բաց տեղանքում առանց բնական թաքստոցների առաջին առանց նշանափորձման կարակոցով թիրախների ոչնչացման մրցությանը:
Հատուկ ուշադրություն Է նվիրվել քողարկմանը, մարտադաշտում գաղտնի տեղաշարժմանը և բարձրլեռնային տեղանքում կրակի վարման ձգաբանական պայմաններին: Հրաձգության ընթացքում զինծառայողները խոցել են պայմանական հակառակորդի շարժվող և առավելագույն հեռավորության վրա գտնվող թիրախները, վարել են դիպուկահարների մարտավարական մենամարտեր, կատարելագործել դիպուկահար զույգերի գործողությունները: Մրցումներն ավարտվել են երկու երկրների զինծառայողների կողմից համալիր վարժությունների հանձնմամբ, որնք ներառում Էին մարտավարական, հատուկ և կրակային պատրաստության առաջադրանքներ:
Դրանց արդյունքներով բոլոր մասնակիցներն ստացել են դրական գնահատականներ: Մրցումների արդյունքներով երկու երկրների լավագույն դիպուկահարներն ընթացիկ տարվա սեպտեմբերին կմասնակցեն «Դրուժբայի» առաջնությանը, որն անցկացվում Է «Դիպուկահարների բնագիծ» մրցույթի պայմաններով: Դիպուկահարների դաշտային մրցումներին մասնակրել են երկու երկրների ավելի քան 100 զինծառայողներ: