Տարեսկզբից ի վեր ավելի քան 50 հազար միգրանտ Է ժամանել Եվրոպա
Advertisement 1000 x 90

Տարեսկզբից ի վեր ավելի քան 50 հազար միգրանտ Է ժամանել Եվրոպա

2018 թվականի սկզբից ի վեր Միջերկրական ծովով Եվրոպա ժամանած միգրանտների և փախստականների թիվը գերազանցել Է 50 հազարը, ավելի քան հազար 440 մարդ զոհվել Է կամ անհայտ կորել: Հուլիսի 17-ին այս մասին հայտնել Է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը:

«Միգրացիայի միջազգային կազմակերպության տվյալներով՝ հուլիսի 15-ի դրությամբ Եվրոպա են ժամանել 50 հազար 872 միգրանտ և փախստական, զոհվել Է հազար 443 մարդ»,- Ժնևում կայացած ճեպազրույցում հայտարարել Է կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Ջոել Միլմանը: Ժամանածների մոտավորապես 35 տոկոսին ընդունել են Իտալիան և Իսպանիան, շուրջ 29 տոկոսին՝ Հունաստանը, նշել Է նա: Պաշտոնական ներկայացուցիչը հիշեցրել Է, որ անցյալ տարի նույն ժամանակահատվածում Միջերկրական ծովով Եվրոպա են ժամանել շուրջ 110 հազար միգրանտ և փախստական, իսկ 2016 թվականին՝ շուրջ 242 հազար:

Միլմանն ուշադրություն Է հրավիրել այն միգրանտների և փախստականների թվի կտրուկ աճի վրա, որոնք ուղևորվում են Իսպանիա: Ընդամենը տարեսկզբից ի վեր այդ երկիր Է ժամանել 18 հազար 16 մարդ , և ընթացիկ տարում Իսպանիան այս առումով գերազացել Է Իտալիային և Հունաստանին: Բացի դրանից, 2 հազար 847 միգրանտ և փախստական փորձել են ներթափանցել Իսպանիայի Սեուտու և Մելիլյու աֆրիկական միջատարածքներ: Ընդամենն աշխարհում, Միգրացիայի միջազգային կազմակերպության տվյալներով՝ 2018 թվականի սկզբից զոհվել են 2 հազար 186 միգրանտ և փախստական: Ըստ որում դեպի Եվրոպա միգրացիայի միջերկրածովյան երթուղին մնում Է ամենավտանգավորը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Նման նյութեր