ԱԱ-2018-ի ամենագրավիչ երկրպագուն (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

ԱԱ-2018-ի ամենագրավիչ երկրպագուն

ԱԱ- 2018-ն ավարտված է: Եզրափակիչ խաղին Մոսկվայի Лужники-ից հետևում էին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ֆիֆայի նախագահ Ջաննի Ինֆանտինոն և Խորվաթիայի նախագահ Կոլինդա Գրաբեր-Կիտարովիչը:

Կոլինդա Գրաբեր-Կիտարովիչը 50 տարեկան է: Խորվաթիայի պատմության մեջ առաջին կին նախագահն է: Խորվաթիայի կին նախագահը վայելում է երկրի բնակչության մեծամասնության վստահությունը: 50-ամյա Կոլինդա Գրաբեր-Կիտարովիչը չափազանց երիտասարդ ու գեղեցիկ տեսք ունի:

Թերևս սա է պատճառը, որ Խորվաթիայի նախագահին շատերը նմանեցրել էին դերասանուհի Նիկոլ Օսթինին: Լուրն, իհարկե, հերքվեց, բայց հետո համացանցում հայտնվեցին  Կոլինդայի լողազգեստով իրական նկարները, որոնք պակաս գայթակղիչ չէին: Կին նախագահի գեղեցիկ կառուցվածքն ու լողազգեստով լուսանկարները նրան դարձրեցին ամենագրավիչ քաղաքական գործիչներից մեկը: Եթե դրան գումարենք նաև ժպիտը, որը Կոլինդայի այցեքարտն է դարձել, հասկանալի է, թե ինչու էր նա ԱԱ- 2018-ի  ֆուտբոասերների ֆավորիտը:

Խորվաթիայի նախագահը նախընտրում է խիստ, դասական ոճը: Ասում է, որ բրենդամոլ չէ: Սիրում է սև, սպիտակ և կարմիր գույները: Չի սիրում գումար ծախսել հագուստի վրա:

Խորվաթիայի նախագահն ամուսնացած է ունի երկու երեխա: Ամուսնու` Յակ Կիտարովիչի հետ ծանոթացել է ուանողական տարիներին, սակայն միայն 28 տարեկանում են որոշել ամուսնանալ:

wnews.am