Արայիկ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Եթե «Տոսկայի» առաջնախաղն ինձ ոգևորեց և ուրախացրեց, ապա «Գիրք» պոակ-ում և «Գրապալատում» ես դեպրեսիայի մեջ ընկա»…:
Ահա այսպես, առաջին անգամ, թերևս և հրապարակայնորեն, մշակույթի նախարարն արձանագրում է ողբալի իրավիճակը:
Ասեմ, որ գնալով շոկերն ու դեպրեսիաները կբազմապատկվեն, հարգելի պարոն Armen Amiryan ջան:
Կարծում եմ, որ լուծարումների շարքում ամենաառաջինը թերևս պետք է լուծարել հենց «Գիրք» ՊՈԱԿ-ը: Եթե խորը վերլուծություն արվի, տարիներ շարունակ պետական աջակցությամբ կամ պետպատվերով հրատարակված արտադրանքն իր հիմնական մասով կարելի է տեղավորել ՎԱՏՆՈՒՄ, ՅՈՒՐԱՑՈՒՄ հոդվածների կոնտեքստում, որը մշակույթի պարագայում ազգային դավաճանության է նման: Այդտեղ շատ բացառիկ աղերսներ կան մշակույթի հետ, իսկ մնացածն այլ բան է…
Հրաշալի է, իհարկե, որ մշակույթի նախարարն այդ այլ բանի մասին գիտի: Այլապես չէր արձանագրի, որ «եթե ասում եմ չեմ հասկանում, թե ինչու է այդպես, դա չի նշանակում, որ չեմ հասկանում»:
Բայց այս երևույթը չի վերանա, եթե ոլորտը համակարգող պաշտոնյաներն ու կոնկրետ կառավարիչները չպատժվեն, չփոխհատուցեն…»: