Պետերբուրգում պայթյունից զոհվածներն աշխատանքային միգրանտներ Էին Միջին Ասիայից
Advertisement 1000 x 90

Պետերբուրգում պայթյունից զոհվածներն աշխատանքային միգրանտներ Էին Միջին Ասիայից

Պետերբուրգի հյուսիսում գազի պայթյունից զոհված երկու հոգին եղել են միգրանտներ, որոնք աշխատում Էին տեխնիկական գազերով բալոնների լցման կայանում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել Է ՌԴ-ի Հյուսիս-Արևմուտքի ուժային կառույցների մի աղբյուր: «Զոհվել են երկու եղբայրներ՝ ձեռնարկության աշխատողներ: Նրանք Պետերբուրգ Էին ժամանել Միջին Ասիայից»,- ասել Է գործակալության զրուցակիցը:

Պայթյունը տեղի Է ունեցել Մոսկվայի ժամանակով 12:30-ին քաղաքի հյուսիսի արդյունաբերական գոտում՝ տրամվայի նախկին հավաքակայանի տարածքում: Կալինինյան շրջանի վարչակազմում, որի տարածքում տեղի Է ունեցել արտակարգ պատահարը, հայտնել են, որ գազի բալոնի պայթյունից հետո բռնկում չի եղել: «Գազի բալոնի պայթյուն «Ավտոգեն» մասնավոր ձեռնարկությունում, զոհվել Է երկու մարդ: Բռնկում չի եղել, տեղում աշխատում Է քննչական կոմիտեն»,- ասել Է շրջանի ներկայացուցիչը:



Նման նյութեր