Անկարայի պայմանագիրը, որով ֆրանսիացիները Կիլիկիան հանձնեցին քեմալականներին նույնքան ապօրինի է, որքան Մոսկվայի պայմանագիրը, որով մենք կորցրեցինք Նախիջևանը: Կիլիկիան Ֆրանսիային տրված էր ենթամանդատով, նա այդ տարածքի սեփականատերը չէր, որպեսզի կարողանար հանձնել երրորդ կողմի: Ֆրանսիան դավաճանեց Կիլիկիայի հայերին. գնաց գիշերով՝ ձիերի սմբակներին կտոր փաթաթած: Ո՞ր երկրին է պատկանում Կիլիկիան՝ ըստ օրենքի ու միջազգային իրավունքի. պարզաբանում է Արա Պապյանը:







