
«Եթե Արթուր Վանեցյանը առաջադրվի, ես չեմ առաջադրվի: Ես կոչ կանեմ ինձ ընտրել ցանկացողներին ընտրել նրան և կլինի այն, ինչ կլինի: Թող քանի հոգի ուզում է դնի Արթուր Վանեցյանի հետ, կտեսնեք»,- այսօր 3 լրատվամիջոցների հետ զրույցում ասել է ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Վերջինս կարծում է, որ ԱԱԾ-ի տնօրենը կարող է արդյունավետ աշխատել ՀՖՖ-ում և պայքարել պայմանավորված հանդիպումների դեմ:
«Եթե Արթուր Վանեցյանն իրականում ցանկանում է դառնալ ֆեդերացիայի նախագահ, ես գտնում եմ, որ դա լավագույն լուծումն է: Հավատացեք ինձ», -ասել է Հայրապետյանը: