eXp կազմակերպության 8000 աշխատակիցներն աշխատում են վիրտուալ կղզում (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

eXp կազմակերպության 8000 աշխատակիցներն աշխատում են վիրտուալ կղզում

eXp Realty կազմակերպությունը օգնում է իր հաճախորդներին անշարժ գույքի առք ու վաճառքի հարցով: Ընկերությունն ունի փոքր գրասենյակ Bellingham-ում: Այն հարկավոր է պահանջներին բավարարելու համար, քանի որ ըստ կարգի կազմակերպությունն ինչ որ տեղ պետք է գրանցված լինի: Իսկական աշխատանքը տեղի է ունենում վիրտուալ կղզում: Այնտեղ աշխատում են կազմակերպության 8000 աշխատակիցները:

eXp Realty-ի բոլոր աշխատակիցներն օգտագործում են սմարթֆոնի և համակարգչի համար նախատեսված ծրագիր, որն ավելի շատ վիդեոխաղ է հիշեցնում:

Ամեն ինչ սկսվում է վիրտուլ կերպարի ստեղծմամբ, որն ինչ որ կերպ հիշեցնելու է գործող աշխատակցին: eXp Realty-ում ասում են, որ իրենց աշխատակցիներից շատերը փոխում են վիրտուալ հագուստն ամեն օր:

Այդ ամենից հետո աշխատակիցը հայտնվում է վիրտուալ կղզում: Այն տեսնելու համար պետք է օգտագործել համակարգիչ: Սմարթֆոնի համար նախատեսված հավելվածը տալիս է միայն ձայնի հնարավորություն, և օգտագործվում է շտապ բանակցությունների համար:

Կերպարին տեղաշարժելու համար օգտագործվում է մկնիկ և ստեղնաշար: Երբ որ աշխատակիցներից մեկը խոսում է նրա կողքը հայտնվում է նշան, որպեսզի պարզ լինի թե ով է խոսում: Բացի այս ամենից աշխատակիցը նաև կարող է ցուցադրել իր էկրանը, և պրեզենտացիաներ անցկացնել:

Կղզում կան մի շարք շինություններ և վայրեր: Նրանց միջև տեղաշարժվելու համար օգտագործվում է հատուկ մենյու: Այն տևում է մի քանի վայրկյան, և հարկավոր չի լինում քայլել ողջ կղզով: Տոնական օրերին վիրտուալ երկնքում հնարավոր է նաև հրավառության ականատես լինել:

Վիրտուալ կղզում աշխատելուց գոհ են բոլորը: Աշխատակիցները կարող են աշխատել անկախ եղանակային պայմաններից, խցանումներից և մի շարք այլ խանգարող հանգամանքներից: Բացի դրանից այն ազատում է մի շարք ծախսերից: ԵՎ վերջապես կազկաերպությունը կարող է աշխատանքի ընդունել տաղանդավոր աշխտակիցների աշխարհի ցակացած կետից, առանց որևէ սահմանափակումների: Իսկ իր աշխատակիցների մեծ մասին eXp Realty-ին երբեք չի տեսել:

news.am



Նման նյութեր