Ավստրալիայի համերկրային խորհրդարանի ապարատի երեք աշխատակցուհիներ հոկտեմբերի 25-ին վնասվածքներ են ստացել Բրիսբենի այն շենքի 36-րդ հարկում առաստաղի փլվելու հետևանքով, որտեղ այդ պահին ընթանում էր երկրի վարչապետ Մալկոլմ Թեռնբուլի խորհրդակցությունն իր նախարարների հետ: Այս մասին հայտնել է Brisbane Times թերթը: Բժիշկները տեղում օգնություն են ցույց տվել տուժածներից մեկին, իսկ մյուս երկուսին հասցրել են հիվանդանոց:
Քվինսլենդի նահանգի ոստիկանության ներկայացուցիչ Դենիել Բրեգը հայտնել է, որ առաստաղը փլվել է նախասրահում, և «փլուզումն աննշան է եղել»: Բրեգը հաստատել է, որ երկրի վարչապետն իրոք գտնվում էր հարևան դահլիճում, բայց ոչ նա, ոչ էլ խորհրդակցության այլ մասնակիցներ չեն տուժել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
168.am