Երևանում «Մոսկվայի տուն» մոսկովյան մշակութային-գործարար կենտրոնի դահլիճում և Հայաստանի Ոստիկանական ակադեմիայում կայացավ Ռուսական բանակի Ալեքսանդր Վասիլի Ալեքսանդրովի անվան երգի-պարի ակադեմիական անսամբլի Համերգային (Էստրադային) անսամբլի ելույթը՝ «Փառավոր ավանդույթներին հավատարիմ» ծրագրով:
Դա հռչակավոր կոլեկտիվի երրորդ շրջագայությունն Է Հայաստանում, տեղեկացրեցին ՌԴ-ի Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից: Համերգների նախանձեռնողներն են Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը և Հայաստանում Ռուսաստանի 102-րդ ռազմակայանը: Երևանում համերգների կազմակերպանն աջակցել Է Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնը:
2018 թվականի մարտին Ռուսական բանակի Ալեքսանդրովի անվան երգի-պարի ակադմիական անսամբլի «Ալեքսանդրով-Պարկ» Էստրադային խումբը դափնեկիր Է դարձել «Ակտիվ մշակութային-շեֆական աշխատնքի համար» անվանակարգում: Այս անվանակարգով նշվել Է համերգային կոլեկտիվի աշխատանքը ռուսական մշակույթի ավանդույթների պահպանման ուղղությամբ, այդ թվում արտասահմանում Ռուսաստանի զինված ուժերի և դիվանագիտական ներկայացուցչությունների տեղաբաշխման վայրերում:
Երաժշտական կոլեկտիվի այդ կարևոր աշխատանքի գործնական հավաստումն են բազմաթիվ համերգները, որոնք տեղի ունեցան Հայաստանում: Համերգների հյուրերն Էին ռուսական «Էրեբունի» ավիաբազայի զինծառայողները, Հայաստանի Ոստիկանական ակադեմիայի ունկնդիրներն ու դասախոսները, Հայրենական մեծ պատերազմի վետերանները, ռուս հայրենակիցների կազմակերպությունների ղեկավարներն ու անդամները, Հայաստանում Ռուսասանի դեսպանության, Երևանում Ռուսաստանի գիտության և մակույթի կենտրոնի աշխատակիցները, Ալեքսանդրովի անվան անսամբլի երկրպագուները: