Ռուբեն Վարդանյանը գնել է «Ատլանտներ» բիզնես-միության բաժնետոմսերի 50 տոկոսը
Advertisement 1000 x 90

Ռուբեն Վարդանյանը գնել է «Ատլանտներ» բիզնես-միության բաժնետոմսերի 50 տոկոսը

Ռուբեն Վարդանյանը դարձել է «Ատլանտներ» բիզնես-միության գործընկեր, որի շրջանակներում ստեղծվելու է նոր ընկերություն: Այդ մասին հայտարարել է ինքը՝ գործարարը՝ «Ատլանտներ»-ի հիմնադիր Միխայիլ Վորոնինի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

«Սա հավասար գործընկերություն է՝ 50-50, ես միանում եմ գործարքին cash-in պայմաններով»,- ասել է Ռուբեն Վարդանյանը:

Ներդրումների հստակ գումարը գործընկերները չեն նշում, բայց Ռուբեն Վարդանյանի խոսքով, գումարներն այնքան էլ մեծ չեն, նա հետաքրքրված է «ակումբային» ենթակառուցվածքներով:

Գործարքին մոտ կանգնած աղբյուրը հայնտել է, որ խոսքը 10 միլիոնի մասին է:

Գրեթե ամբողջ գումարն ուղղվելու է «Ատլանտներ» բիզնես-միության ենթակառուցվածքների զարգացմանը: Ռուբեն Վարդանյանի խոսքով՝ Վորոնինը ստանալու է «մի փոքր մաս»:

Հայտնի է, որ Վորոնինն «Ատլանտներ» բիզնես-ֆորումը կազմակերպում է 2016 թվականից: Միջոցառմանը մասնակցում են նշանավոր քաղաքական գործիչներ և գործարարներ: Ռուբեն Վարդանյանի հետ գործարքից հետո, Վորոնինը դառնալու է նախագծի գործընկեր և պատասխանատու է լինելու բոլոր օպերացիոն գործընթացների համար:

«Ատլանտներ» բիզնես-միությունը գոյություն ունի 2012 թվականից և բացի համանուն բիզնես-ակումբից և ֆորումից անցկացնում է Winning the hearts ֆորումը:

«Ատլանտներ»-ի մեկ ֆորումի անցկացման արժեքը, կազմակերպիչների խոսքով, 150 միլիոն ռուբլի է: Եկամտի 80 տոկոսը գոյանում է տոմսերի վաճառքից, իսկ մնացածը՝ հովանավորների միջոցներից:

forbes.ru

Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը