Ակրոբատուհի Մերի Վուլֆ-Նիլսենը The America’s Got Talent շոուի ժամանակ ընկել է բարձրությունից: Միջադեպի տեսագրությունը հայտնվել է նախագծի ֆեյսբուքյան էջում:
Մերիին ապահովագրում էր իր ամուսինը՝ Թայս Նիլսենը, որն աչքերը սև կտորով փակած էր կատարում համարը: Նա պետք է ոտքերից պահեր գլխով դեպի ներքեւ իջնող կնոջը, սակայն նրա ձեռքերը սողացին, և ակրոբատուհին ընկավ գետնին, որտեղ էֆեկտի համար կրակ էր միացվել: Կինն ընկավ, ցնցելով ժյուրիի անդամներին և հանդիսատեսին, որոնց թվում էր նաև Նիլսոնների երկու տարեկան որդին և նրա տատիկը: Սակայն, երբ ակրոբատուհին ոտքի է կանգնել, պարզ է դարձել, որ նա չի տուժել: