«Միսս հայուհի 2018» տիտղոսակիր Արենա Զեյնալյանը ներկայացրել է իր առաջին պրոֆեսիոնալ ֆոտոշարքը, որն իրականացրել է լուսանկարիչ Արվին Քոչարյանը։ Tert.am Life-ը ներկայացնում է Արենայի նոր ֆոտոշարքը։
24-ամյա Արենան ծնվել և մեծացել է Թեհրանում: Մասնագիտությամբ կենսաբան է, սակայն փոքր տարիքից հետաքրքրված է նկարչությամբ, որով զբաղվում է մինչև հիմա:
Արենան նաև ոսկերչությամբ է զբաղվում, շարունակում է հայրիկի աշխատանքը։
Արենան Իրանում զբաղվել է մոդելային աշխատանքով, սակայն մեծ բեմերում հանդես չի եկել, «Միսս Հայուհին» իր առաջին մեծ փորձն էր։Tert.am Life-ի հետ զրույցում Արենան պատմել է, որ «Միսս հայուհուն» մասնակցել է իր համար շատ բարդ շրջանում, քանի որ մրցույթից 3 ամիս առաջ կորցրել է հորը։ Գեղեցկուհու տիտղոսակրի խոսքով` հենց նրա հիշատակի համար է որոշել մասնակցել մրցույթին, քանի որ հայրը շատ էր ցանկանում իրեն տեսնել այս ասպարեզում։ Արենան հաղթանակը նվիրել է հոր հիշատակին։
Հիմա Արենան զբաղվում է «Միսս Աշխարհ» մրցույթի նախապատրաստական աշխատանքներով։