Արվեստը մարդու հոգու համար պահված մեղր է՝ հավաքված տառապանքի ու ծանր աշխատանքի թևերի վրա:
Ես հավատում եմ սիրո գերող ուժին: Ես չեմ հասկանում այն, բայց հավատում եմ, որ այն այս բոլոր փխրուն արարածների մեջ եղած բուրավետ ծաղիկն է:
Բառերը ոչ այլ են, քան մեր մտածածի աղոտ շողքը:
Մեկ միտքը կարող է մեզ համար գունավորել ողջ աշխարհը:
Իմաստության գոյության համար անհրաժեշտ է նաև տգիտության գոյությունը:
Մարդը կարող է մեծ համարվել ոչ միայն իր մտքի շնորհիվ, այլ նաև զգացմունքների:
Կյանքն ստեղծված է ուժեղների համար: Թույլերի համար ողորմություն չկա:
Երբ սեր ես տալիս, տալիս ես ամեն ինչ:
Կյանքում ամենագլխավոր բանը հենց ինքը՝ կյանքն է:
Նա ժպտաց դժգույն, փաղաքշական ժպիտով, բայց նրա աչքերում այլևս ժպիտ չկար…
Երբ անտեսես լեզվի՝ ուշադրությունդ շեղելը, սիրտդ կլսի:
Աստծո ողորմության առաջ ոչ մի մեղք չափազանց մեծ չէ: