Օգոստոսի 16-ը ոսկե տառերով գրվեց Հայաստանի պատմության մեջ:
Միհրան Հարությունյանի՝ խայտառակ մրցավարության պայմաններում Օլիմպիական չեմպիոի կոչումից զրկվելուց րոպեներ անց մարզական կարիերայում առաջին անգամ օլիմպիական խաղերի պատվո հարթակի առաջին աստիճանին կանգնեց աշխարհի գործող չեմպիոն Արթուր Ալեքսանյանը: Եզրափակիչում Արթուրի մրցակիցն էր կուբացի Լուգո Կաբրերան: Գոտեմարտն ավարտվեց Ալեքսանյանի՝ 3:0 հաղթանակով:
Այսպիսով՝ ընթացիկ Օլիմպիական խաղերում Հայաստանը երրորդ մեդալը նվաճեց: Մինչ այս արծաթե մեդալ էին նվաճել ըմբիշ Միհրան Հարությունյանն ու ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը: