Advertisement 1000 x 90

Արտակարգ դեպք Ավան հոգեկան առողջության կենտրոնում. զինակոչիկների վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով. shamshyan.com

Երեկ՝ հուլիսի 19-ին, ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանի Ավան հոգեկան առողջության կենտրոնում։ Ժամը 12։00-ի սահմաններում ոստիկանության Ավանի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ նշված կենտրոնի բակում ծեծկռտուք է, ինչի հետևանքով կան վիրավորներ։

Նշված վայր են մեկնել ոստիկանության Ավանի բաժանմունքի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ վիճաբանություն-ծեծկռտուքը տեղի է ունեցել Երևանի բնակիչ՝ 19-ամյա Ռոբերտ Գրիգորյանի և Արագածոտնի մարզի բնակիչ՝ 18-ամյա Մարտին Մանուկյանի միջև։

Նշված անձինք ստացել են մարմնական վնասվածքներ, սակայն հրաժարվել են կատարվածի մասին իրավապահներին բացատրություն տալ, ինչպես նաև հրաժարվել են դատաբժշկական ուղեգիր ստանալուց։

Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված անձինք որպես զինակոչիկներ գտնվում են բժշկական հետազոտման մեջ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com



Նման նյութեր