Ամերիկագետ Արեգ Գալստյանի հրապարակումը.
Համաժողովից առաջ հանդիպում ունեցանք Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Նախորդ երկու հանդիպումներից հետո համոզվեցի, որ նախագահի գործոնը կարող է առանցքային լինել արտաքին քաղաքականության որակի բարելավման համատեքստում: Պետքարտուղար Պոմպեոյի հետ ունեցած հանդիպումը կարևոր դեր է խաղացել ԱՄՆ-ի՝ գլոբալ հեգեմոնի, Հայաստանի նոր քաղաքական կերպարի ձևավորման գործում:
Այսօր իմ ռուս գործընկերները միաձայն հայտարարեցին` իմաստուն, փորձառու և լուրջ քաղաքական գործիչ է: Ի դեպ, նախագահի՝ համաժողովի մասնակիցներին ուղղված պաշտոնական հաղորդագրությունը ցույց է տալիս քաղաքական որոշումներում խաղաղ գործընթացներին ներգրավվելու անհրաժեշտությունը: